×

Մուտք անձնական հաշիվ

Մերժի՛ր տրանսգենդերների քարոզը
Մերժի՛ր տրանսգենդերների քարոզը

Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Ազգային Ժողովի ամբիոնից անդրադարձավ Հայաստանում տրանսգենդեր անձանց հանդեպ բռնությունների, հետապնդումների, արժանապատվության և իրավունքների ոտնահարման և իրավապահ մարմինների անգործության խնդրին՝ կոչ անելով պատգամավորներին ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը նպատակաուղղված քաղաքականությանը և բարեփոխումների իրականացմանը։

Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ  Կորիւն Վրդ. Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
"Ազգային Ժողովում տրանսգենդերի ելոյթն անարգանք էր մի ողջ քրիստոնեայ ժողովրդի հանդէպ:
 Պէտք է արձանագրել, որ սեռական փոքրամասնութեան իրաւունքների պաշտպանութեան պատրուակով անարգուեց հայ ժողովրդի քրիստոնեական արժեհամակարգն ու դարաւոր ժառանգութիւնը: 
Ակնյայտ էր, որ ելոյթի նպատակը ոչ թէ իրենց խնդիրների բարձրաձայնումն էր, այլ` գովազդումը: 
Նման ելոյթ, այն էլ Մեծ Պահքի շրջանին, բացարձակապէս անընդունելի է եւ ոչ հարիր մեր ժողովրդին:
Մենք աշխարհին պէտք է ներկայանանք մեր հարուստ եւ իւրօրինակ քրիստոնէական ժառանգութեամբ եւ ոչ թէ` Ազգային Ժողովում տրանսգենդերներին ելոյթ ունենալու իրաւունք տալով: 
Նման երեւոյթները խորթ են մեր ժողովրդի համար եւ նման երեւոյթները մեր ժողովրդի վզին փաթաթելու իւրաքանչիւր փորձ, ի սկզբանէ դատապարտուած է ձախողման":

Այո, ելույթի նպատակը ոչ թէ իրենց խնդիրների բարձրաձայնումն էր, այլ` գովազդումը:

Պահանջենք, որպեսզի օրենքով արգելվի համասեռամոլության և այլ այլասերվածության քարոզչությունը:

Օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց կան երևույթներ, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը:

«Ազգային ընտանեկան արժեհամակարգը մեր ազգային ինքնության բաղադրիչներից մեկն է: Այն նաև ինքնիշխանության հենասյուներից է, այսինքն, եթե դու կորցնում ես ազգային ինքնությունդ, ուրեմն դու այլևս ինքնիշխան չես» («Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյան):

Էջի աջ մասում միացի՛ր ստորագրահավաքին, եթե համաձայն ես, որ օրենքով արգելվի ԱԺ ամբիոնից և որևէ հեռուստահաղորդման ընթացքում, ռադիոեթերում և տպագիր մեդիայում տրանսգենդերներին և այլ այլասերվածներին կողմ քարոզչության հնարավորությունը: 



Ստեղծման ամսաթիվ՝ 09.04.2019








Առաջարկի հեղինակ՝ ԵԳԻՊՏ ՏՈՒՐ

Այս առաջարկի վերջնաժամկետն էր.
 12.02.2020




Այս առաջարկի գնագոյացմանը մասնակցությունն ավարտվել է:
Այն հավաքել է անհրաժեշտ մասնակիցների քանակը:

1000

 1000


Վերջին 10 մասնակիցները