×

Մուտք անձնական հաշիվ

Շենգեն վիզա տրամադրելը պատուհաս մի՛ դարձրեք
Շենգեն վիզա տրամադրելը պատուհաս մի՛ դարձրեք

2018 թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների մեջ արթնացրել է հույս՝ լինելու իսկապես հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Այս արժանապատվության զգացումը ցանկանում է ունենալ մեզանից յուրաքանչյուրը՝ առաջին հերթին իր աշխատանքային ոլորտում:

Ցավով պետք է նշենք, որ ՀՀ-ում տեղակայված դեսպանատների հետ աշխատանքում թե՛ ոլորտի աշխատակիցները, թե՛ ՀՀ սովորական քաղաքացիները դեռևս բախվում են ոչ արժանապատիվ վերաբերմունքի:

Սովորաբար Եվրոպա ասելիս մենք առաջին հերթին հիշում ենք մարդու իրավունքներ հասկացությունը:
Սակայն ցավալիորեն տպավորությունն այլ է, երբ առնչվում ես վիզա ստանալու ոչ հաճելի գործընթացի հետ: Այս պարագայում բախվում ես ոչ միայն ոչ հարգալից վերաբերմունքի, այլ նաև կողմնապահության և երբեմն նույնիսկ մարդու իրավունքի ոտնահարման իրավիճակի:

Դեսպանատներում հարցազրույց անցնելիս երբեմն տպավորություն է, որ սրահում հավաքված են պոտենցիալ փախստականներ, այլ ոչ թե մարդիկ, որոնք պարզապես մեկնում են հանգստի, գործնական կամ անձնական ճամփորդության: Հանգստի մեկնելը երբեմն իսկական մղձավանջի է վերածվում:
Չմեկնաբանված մերժումներ և անհարկի անվստահություն, պայմանավորվածությունների ձեռքբերման ոչ նորմալ համակարգեր, անպատասխան հեռախոսազանգեր, անհիմն բարդացումներ, ավելորդ թղթաբանություն, աշխատակիցների կոպիտ վերաբերմունք: Մերժման «սև թուղթն» էլ ՀՀ քաղաքացիներին հաճախ տրվում է իրենց իսկ լեզվով՝ ուզում ես հասկացիր, ուզում ես ոչ:

Մյուս կողմից կա նաև տպավորություն, որ դեսպանատները վիզաներ տրամադրելիս առավելություն են տալիս ոլորտի խոշոր ընկերությունների տրամադրած փաստաթղթերին: Սա էլ իր հերթին մոնոպոլացնում է արտագնա տուրիզմի դաշտը և խոշոր հարված է փոքր բիզնեսին:

Այսպե՞ս են լինում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Դեպի այսպիսի՞ վերաբերմունք ենք մենք այսքան ձգտել: Ի վերջո ո՞վ է իրավունք տվել դիվանագիտական կառույցներին նման կերպ վարվել ՀՀ քաղաքացու հանդեպ:

Ու՞մ բացթողումն է՝ մեր պետությա՞ն, քաղաքացիների՞, թե մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների:


Տուրիստական ընկերությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի քաղաքացիներ, էջի աջ հատվածից ստորագրեք այս պետիցիան, որպեսզի բողոքը ուղղենք պատկան մարմնին:

ՄԻԱՑԻ՛Ր ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ:


Ստեղծման ամսաթիվ՝ 02.03.2019








Առաջարկի հեղինակ՝ ԵԳԻՊՏ ՏՈՒՐ

Այս առաջարկի վերջնաժամկետն էր.
 Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար՝ Մխիթար Հայրապետյանին
 Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար՝ Նատալյա Վուտովային
 ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյանին




Այս առաջարկի գնագոյացմանը մասնակցությունն ավարտվել է:
Այն հավաքել է անհրաժեշտ մասնակիցների քանակը:

235

 235


Վերջին 10 մասնակիցները