×

Մուտք անձնական հաշիվ

“Հանրապետականներին”զրկե՛լ պետական և քաղաքական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից
“Հանրապետականներին”զրկե՛լ պետական և քաղաքական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից

Դիմենք ներկայիս կառավարությանը՝ ընդունել  Լյուստրացիայի օրենքը:

Լյուստրացիան  օրենսդրական սահմանափակում է, որը կիրառվում է իշխանափոխությունից հետո՝ նախկին իշխանության կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար: «Լյուստրացիա» բառն ունի իր բուն իմաստը` «մաքրազարդում», պետականորեն գործած հանցանքների ընդունում և դրանք չկրկնելու երաշխիքների ստեղծում: 

Լյուստրացիա-մաքրագործման իրականացումը նոր իշխանությանը լեգիտիմություն է տալիս՝ նախորդ՝ հանցագործ ու հակաօրինական իշխանության գործունեությունից կտրուկ և վճռականորեն տարանջատվելով:

Նախկին  ռեժիմի հանցավորության մասին մեր գնահատականը հիմնված է այն պարզ և անժխտելի փաստի վրա, որ Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ, բարձր պաշտոն զբաղեցրած հանրապետականներ միլիոններ են հափշտակել երկրի բյուջեից: Պետք է այդ անձանց սև ցուցակ պատրաստել և այն ուղարկել աշխարհի ֆինանսական հաստատություններին, որպեսզի այս հրոսակախմբերի բիզնես գործունեությունն արգելափակված լինի: 

ՀՀԿ-ն իր փաստացի իշխանության տարիների ընթացքում հասցրել է մի այնպիսի քաոսային և անպատժելի իրավիճակ ստեղծել երկրում, որտեղ կարող էին ոտնահարվել ցանկացած քաղաքացու իրավունքները, առանց պատասխանատվության ենթարկվելու հալածել, սնանկացնել, հաշմանդամ սարքել և անգամ կյանքից զրկել: Եվ համբերությունը սպառած մարդիկ ընդվզեցին ու, համախմբվելով Փաշինյանի շուրջը, տապալեցին Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Իրերի դասավորվածությունը շատ պարզ է՝ կար անարդարություն, որը բերեց ընդվզման: Բայց տրամաբանական ավարտը կարծես թե բացակայում է: Ես նկատի չունեմ հեղափոխության կամ իշխանափոխության ինստիտուցիոնալ ամրագրումը: Նկատի ունեմ այն, որ բոլոր այն արատավոր դրսևորումները՝ սկսած անարդարությունից և կոռուպցիայից, որոնց մասին անընդհատ բարձրաձայնել են առանց բացառության բոլոր ընդդիմադիր քաղաքական և քաղաքացիական ուժերը, մի րոպեում չեն վերանալու կամ, որ ավելի անտրամաբանական է, չեն մոռացվելու: Պայքարել մի բանի դեմ, հաղթել դրան և մոռանալ: Դա նորմալ չեմ համարում:

Խոսքը ներողամտության մասին չէ, քաղաքականության մեջ նման եզրույթը երբևիցե ակտուալ ու իրատեսական չի եղել, խոսքն այն մասին է, որ հաղթանակած քաղաքացին իրավունք ունի տեսնելու իր պայքարի պտուղները՝ այնպես, ինչպես որ ակնկալում է ամենապարզ գիտակցության համատեքստում․ կան մեղավորներ, նրանք այլևս չպետք է լինեն, պետք է պատժվեն, որ ի հայտ չգան ուրիշները:

Կերել ես, թալանել ես՝ պատասխան տուր: Թե չէ ի՞նչ է նշանակում՝ գողանաս, բայց պատասխանատվությունից խուսափես հրաժարական տալով: Ով ասես, կարող է նման կերպ «ղեկավարել»:

ՀՀԿ-ն պետք է ապաշխարի իր մեղքերի համար:

Էջի աջ մասում ստորագրիր պետիցիան, եթե համաձայն ես, որ Լյուստրացիա է պետք կիրառել
այն քաղաքացիական ծառայողների, պետական, քաղաքական գործիչների վրա, ովքեր գործուն անդամակցություն են ունեցել Հանրապետական կուսակցությանը:


Ստեղծման ամսաթիվ՝ 29.11.2018








Առաջարկի հեղինակ՝ ԵԳԻՊՏ ՏՈՒՐ

Այս առաջարկի վերջնաժամկետն էր.
 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան
 ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյան
 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան




Այս առաջարկի գնագոյացմանը մասնակցությունն ավարտվել է:
Այն հավաքել է անհրաժեշտ մասնակիցների քանակը:

500

 500


Վերջին 10 մասնակիցները